հիմնական կայք
Լրահոս

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաջողությամբ է խաղում ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող Grand Chess Tour-ում։


Հայ շախմատիստը տոնել է 4 հաղթանակ ու 2 անգամ էլ պարտիան ավարտել ոչ-ոքի: Ընդ որում, 5-րդ պարտիայում մեր գրոսմայստերը սևերով հաղթեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Արոնյանը 10 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

9 միավորով երկրորդ տեղում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է, 8 միավորով լավագույն եռյակը եզրափակում է Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ):

Այսօր կկայանան արագ շախմատի վերջին երեք հանդիպումները։

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք