211652_close_icon
views-count40379 դիտում article-date 11:13 12-08-2019

Ավտովթար Լոռու մարզում. 29-ամյա վարորդը Շամլուղում Нива-ով գլխիվայր շրջվել է. նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են Երևան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Լոռու մարզի Շամլուղ քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Հակոբ Թաթոյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի 36 GQ 485 համարանիշի ավտոմեքենայով Շամլուղ համայնքի վարչական տարածքում դեռևս անհայտ պայմաններում կորցրել է մեքենայի կառավարումը և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ճանապարհային ոստիկամնության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են Ալավերդու բժշկական կենտրոնի բժիշկների խումբը, ովքեր «Ալավերդի» ԲԿ են տեղափոխել վարորդ Հ. Թաթոյանին, որտեղ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկկան կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր