հիմնական կայք
Լրահոս

Երկիր մոլորակին Քեոպսի բուրգի չափ աստղակերպ է մոտենում

Երկիր մոլորակին Քեոպսի բուրգի չափ աստղակերպ է մոտենում Օգոստոսի վերջին Երկիր մոլորակին կմոտենա պոտենցիալ վտանգ ներկայացնող աստղակերպ, որն իր չափսերով գերազանցում է Գիզայի Մեծ բուրգին՝ հայտնի՝ որպես Քեոպսի բուրգ: Այդ մասին վկայում են NASA-ի տվյալները, փոխանցում է Ria Novosti-ն։


«2019 OU1» անվանումը ստացած աստղակերպի տրամագիծը 160 մետր է, ինչը համարժեք է Վաշինգտոնի հուշարձանին կամ 20 մետրով ավելի մեծ է, քան Եգիտոսի ամենահայտնի բուրգը:

NASA-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 28-ին նշված աստղակերպը 40 անգամ ավելի մոտ կլինի Երկրին, քան Վեներան: Այն գտնվելու է մեր մոլորակից շուրջ 1 միլիոն կմ հեռավորության վրա։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք