211652_close_icon
views-count2243 դիտում article-date 09:30 12-08-2019

Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 147-ի. կան բազմաթիվ անհետ կորածներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հնդկաստանի Քերալա, Մահարաշտրա և Կարնատակա նահանգներում հորդառատ անձրևների և դրանց առաջացրած վարարումների հետևանքով զոհերի թիվը հասել է 147-ի, կան անհետ կորածներ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով այդ երկրի արտակարգ իրավիճակների ծառայությանը։ Ամենաշատը տուժել է Քերալա նահանգը, միայն վերջին 3 օրերի ընթացքում այնտեղ տարերային աղետի զոհ է դարձել 67 մարդ։ Նահանգի մի քանի շրջաններում հայտարարվել է վտանգավորության ամենաբարձր աստիճան, հետաձգվել են դպրոցներում դասաժամերը, փակ է Քոչինի միջազգային օդանավակայանը։ Նշված շրջաններից տարհանվել է արդեն մոտ 100 հազար մարդ։ Օդերևութաբանները, միաժամանակ, կանխատեսում են, որ դեռ 3 օր շարունակվելու են անձրևները և վարարումները։ Մասնագետների կարծիքով՝ նահանգներում բարձրացած քամիները Հնդկաստանում վերջին 10 տարվա ընթացքում ամենաավերիչն են։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր