211652_close_icon
views-count6868 դիտում article-date 22:22 11-08-2019

Ամերիկյան լրատվամիջոցները շատ բարձր են գնահատել ռուսական ПАК ДА ռմբակոծիչի նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

The National Interest ամերիկյան պարբերականը շատ բարձր է գնահատել ռուսական ПАК ДА հեռանկարային ռմբակոծիչի նախագիծը: Պարբերական վստահություն է հայտնել, որ ինքնաթիռը ժամանակակից լուծումների հիման վրա կդառնա «վեցերորդ սերնդի» ներկայացուցիչ: Նման եզրահանգման հիմք են հանդիսացել ПАК ДА-ի սթելս-բնութագրերը, նրա թռչողական համակարգն ու ռազմական ավելի լայն հնարավորությունները: Համաձայն ամերիկյան պարբերականի, ռմբակոծիչի հրթիռները՝ գործողության մինչև 7000 կմ հնարավորությամբ, կարող են վերլուծել օդային և ռադիոլոկացիոն իրավիճակը, ինչպես նաև թռիչքի ժամանակ ընտրել թիրախները և նույնիսկ ինքնուրույն փոխել թռիչքի ուղղությունը՝ խուսափելով ռադարներից: Նշենք, որ նոր ռմբակոծիչը մոտ է, որպեսզի մատակարարվի ռուսական բանակ: 2021-2022 թվականներին արդեն կստեղծվի առաջին փորձանմուշը, իսկ փորձնական թռիչքները նախատեսված են 2025-2026 թվականներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր