հիմնական կայք
Լրահոս

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 38-ամյա վարորդը ԿԱՄԱԶ-ով կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 38-ամյա վարորդը ԿԱՄԱԶ-ով կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Երեկ՝ օգոստոսի 10-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:


Ժամը 23:40-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի բնակիչ, 38-ամյա Էդիկ Դ.-ն իր վարած ԿԱՄԱԶ-5410 մակնիշի 39 ՏՏ 736 համարանիշի ավտոմեքենայով, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Էդիկ Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք