211652_close_icon
views-count2901 դիտում article-date 18:22 11-08-2019

Grand Chess Tour. Արոնյանը պարտության է մատնել Շահրիյար Մամեդյարովին

Grand Chess Tour (GCT) շարքի արագ շախմատի Սենթ Լուիսի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) երրորդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով պարտության մատնեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։ Երեք տուրից հետո Արոնյանը 6 միավորով (հաղթանակի համար տրվում է 2, ոչ ոքիի համար՝ 1 միավոր) միանձնյա առաջատարն է։ Այսօր կկայանան 4-6-րդ տուրերի պարտիաները. Արոնյանի մրցակիցները կլինեն չինացի Դին Լիրենր, նորվեգացի Մագնուս Կարլսենը և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Լենիեր Դոմինգեսը։ Արագ շախմատի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։ Մրցաշարը կավարտվի օգոստոսի 15-ին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր