1615 դիտում
13:28 11-08-2019
ՀՀ և Պակիստանի զինծառայողները հայտնել են հաջորդ տարի «Էլբրուսի օղակ»-ին մասնակցելու ցանկություն
Հայաստանի և Պակիստանի պաշտպանական գերատեսչությունների դիտորդները հայտնել են իրենց երկրների մտադրությունը գալիք տարի ներկայացնելու ազգային թիմերը ռազմական լեռնագնացների մասնագիտական «Էլբրուսի օղակ» մրցույթի միջազգային փուլի մրցումներում։
Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, Հայաստանի դիտորդ, փոխգնդապետ Արթուր Սիմոնյանը նշել է, որ «Էլբրուսի օղակին» մասնակցությունը Հայաստանի համար գրավիչ է այն առումով, որ երկրի ցամաքային զորքերն առաջադրանքներ են կատարում լեռնային տեղանքում. «Ներկայումս մենք ձևավորում ենք բարձրլեռնային պայմաններում գործողություններ ծավալող ստորաբաժանումներ։ Այդ պատճառով մենք հույս ունենք այդ մրցումներին մասնակցելու և դրանց նախապատրաստվելու ընթացքում ստանալ լավագույն բարձրլեռնային ստորաբաժանումների արդիական փորձը։ Այս տարի դիտորդների կազմի մեջ մտնող մեր հրահանգիչները մրցումների մասնակիցների հետ կանցնեն մրցութային օղակի լեռնային երթուղով և կբարձրանան Եվրոպայի ամենաբարձր՝ էլբրուսի գագաթը»։
Բանակային միջազգային խաղերի շրջանակում անցկացվող լեռնագնացության մրցումներին մասնակցում են Ռուսաստանի, Մարոկկոյի, Հնդկաստանի, Ղազախստանի և Ուզբեկստանի թիմերը։
Նմանատիպ նյութեր
5561 դիտում
13:47 10-08-2019
Հայաստանի և Պակիստանի զինված ուժերը ցանկություն հայտնեցին հաջորդ տարի մասնակցել «Էլբրուսյան օղակ» մրցույթին
2861 դիտում
18:38 28-12-2015
Էլբրուսի վրա բացվել է Եվրոպայի ամենաբարձր լեռնային ճոպանուղին
Այս բաժնից
475 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1054 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը