հիմնական կայք
Լրահոս

Աթամբաևին կասկածում են հայտնի քրեական «հեղինակության» հետ կոռուպցիոն գործարք կնքելու մեջ

Աթամբաևին կասկածում են հայտնի քրեական «հեղինակության» հետ կոռուպցիոն գործարք կնքելու մեջ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կասկածվում է քրեական գործի շրջանակնրում «քրեական հեղինակություն» Ազիզ Բատուկաևի հետ համաձայնության գալու մեջ։ Այդ մասին հաղորդում է Tass-ը՝ հղում անելով նախկին նախագահի փաստաբան Սերգեյ Սլեսարևին։


Նշվում է, որ 2013 թվականին Բատուկաևվն անօրինականորեն ազատ է արձակվել կալանքից։ Որպես ազատ արձակվլու պատճառ՝ նվել է իբրև թե առողջության վատթարացումը։ Ավելի ուշ նա լքել է երկիրը, իսկ 2018 թվականին Ղրղզստանում սկսվել է Բատուկաևվի անօրինական ազատման վերաբերյալ հետաքննությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Աթամբաևը հրաժարվել է համագործակցել իրավապահ մարմինների հետ։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք