211652_close_icon
views-count3611 դիտում article-date 10:10 11-08-2019

Bloomberg-ը հայտնել է աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքների անունները

Միայն վերջին 1 տարում աշխարհի 25 ամենահարուստ ընտանիքների կարողությունն ավելացել է 24 %―ով և մոտենում է 1.4 տրիլիոն դոլարի։ Տվյալները հրապարակել է հանրահայտ Bloomberg գործակալությունը։ Ցուցակի առաջին հորիզոնականում հայտնվել է ամերիկյան Ուոլթոն ընտանիքը՝ 191 մլրդ դոլար կարողությամբ։ Նրանք աշխարհահռչակ Wallmart սուպերմարկետների ցանցի սեփականատարերն են։ Վերջին 1 տարում նրանց կարողությունն ավլացել է 39 մլրդ դոլարով։ Երկրորդ տեղում 127 մլնրդ դոլար կարողությամբ Մարս ընտանիքն է, որը Mars շոկոլադի արտադրողն է։ Երրորդում 125 մլրդ դոլար կարողությամբ Դևիդ և Չարլզ Քոհ եղբայրներներն են, նրանց է պատկանում Koch Industries նավթաքիմիական ընկերությունը։ Վերջին 1 տարում կարողությունն ավլացել է 26 մլրդ դոլարով։ Չորրորդ տեղում Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքն է՝ 100 մլրդ դոլար կարողությամբ։ Վեցերորդում 57.6 մլրդ դոլար կարողությամբ ֆրանսիացի Ալեն և Ժերար Վերտեյմեր եղբայրներն են, նրանց է պատկանում Chanel նորաձևության տունը։ Յոթերորդում Դյումա ընտանիքն է՝ 53,1 մլրդ դոլար կարողությամբ։ Նրանց է պատկանում Hermes նորաձևության տունը։ Ցուցակը շարունակում են 3 բելգիական ընտանիքներ՝ Վան Դամմը, Սպուլբրհը և Դե Մևիուսը, Բելգիական Anheuser-Busch INBEV գարեջրի արտադրության ընկերությունը՝ 52.9 մլրդ դոլար կարողությամբ։ Ութերորդում գերմանացի Բերինգեր ֆոն Բաումբախ ընտանիքն է՝ 51.9 մլրդ դոլար կարողությամբ, նրանց է պատկանում Boehringer Ingelheim դեղագործական ընկրությունը։ Իններորդում հնդիկ Ամբանի ընտանիքն է՝ 50.4 մլրդ դոլար կարողությամբ, նրանք Reliance Industries արդյունաբերական ընկերության սեփականատերերն են։ Տասներորդում Քարգիլլ-Մաքմիլան ընտանիքն է՝ 42.9 մլրդ դոլար կարողությամբ։ Վերջիններս Cargill առևտրային կորպորացիայի սեփականատերերն են։

Նմանատիպ նյութեր