211652_close_icon
views-count89269 դիտում article-date 00:38 11-08-2019

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Nissan Teana-ն մի քանի պտույտ շրջվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում, Nissan Teana մակնիշի 35 PP 768 համարանիշի ավտոմեքենայի վարորդը` Երևան - Մեղրի ավտոճանապարհի 224 կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 60 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարները: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցին հայտնել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել փրկարարները, ոստիկաններն ու բժիշկները: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր