2843 դիտում
21:17 10-08-2019
Բռնցքամարտիկ Սուրեն Առաքելյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանն առաջին ոսկե մեդալն է նվաճել Վրաստանում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությունում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը։
Մեր բռնցքամարտիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան 68 կգ քաշային Սուրեն Առաքելյանը, ով եզրափակիչում հաղթել է անգլիացի էթան Մուրին։
Պատվո հարթակին մեր չեմպիոնին պարգևատրել է Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ով Վրաստան է մեկնել քաջալերելու մեր բռնցքամարտիկներին։
Վրաստանում են նաև մեր տիտղոսակիր բռնցքամարտիկները, Հրաչիկ Ջավախյանը, Արտակ Մալումյանն ու Անդրանիկ Հակոբյանը, ովքեր նույնպես Վրաստան են մեկնել մեր մարզիկներին աջակցելու համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1195 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3718 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ