10663 դիտում
21:37 10-08-2019
Արխանգելսկի մոտ հրթիռի փորձարկման ժամանակ պայթյունից զոհվել է 5 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխանգելսկի շրջանի Նենոկս գյուղի մոտ Ռուսաստանի ռազմածովային ուժերի պոլիգոնում պայթյունի հետևանքով զոհվել է «Ռոսատոմի» 5 աշխատակից, 3-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:
«Ողբերգությունը տեղի է ունեցել հեղուկային շարժիչ համակարգը սնուցման ինժեներա-տեխնիկական աշխատանքների ժամանակ: Հանգամանքների բերումով պայթյունի պահին «Ռոսատոմի» աշխատակիցները ստուգում էին սնուցման իզոտոպային աղբյուրները, որոնք ստեղծվել էին հեղուկային ռեակտիվ համակարգի համար», հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչը:
Բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել: Միջադեպից հետո Նենոկսից 40 կմ հեռավորության վրա գրանցվել է ռադիոցիոն ճառագայթման կարճատև աճ: Տեղի լրրատվամիջոցները հայտնում են, որ Արխանգելսկի և Սևերոդվինսկի դեղատներում կտրուկ աճել է յոդային դեղամիջոցների պահանջարկը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8398 դիտում
15:37 04-01-2018
Հյս. Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկման ժամանակ հրթիռն ընկել է քաղաքի վրա. ԶԼՄ-ներ
1381 դիտում
15:15 25-07-2019
Հարավային Կորեան հայտարարել է ԿԺԴՀ-ում նոր տիպի հրթիռի փորձարկման մասին