211652_close_icon
views-count6383 դիտում article-date 18:55 10-08-2019

Ամերիկացի միլիարդատերը բանտում ինքնասպան է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկացի հայտնի ֆինանսիստ և միլիարդատեր Ջեֆրի Էպշտեյնը, որը մեղադրվում էր երեխաների սեռական շահագործման մեջ, ինքնասպան է եղել: Նրան բանտախցիկում հայտնաբերել են կախված: 66-ամյա Էպշտեյնը ձերբակալվել էր այս տարվա հուլիսի 6-ին: Նրան անչափահասների սեռական շահագործման մեղադրանք էին ներկայացրել: Մեղադրական փաստաթղթում նշված էր, որ նա տասնյակ դեռահասների սեռական շահագործման համար քրեական ցանց էր ստեղծել: Էպշտեյնը իրեն մեղավոր չի ճանաչել: Երկու շաբաթ առաջ նա ինքնասպանության փորձ էր կատարել, սակայն բանտի աշխատակիցները հասցրել էին նրան փրկել: Ֆինանսիստ և ֆիլանտրոպ Ջեֆրի Էպշտեյնը Ամերիկայի ամենահարգված քաղաքացիներից մեկն էր համարվում: Նրա ընկերների թվում էին նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, նախագահ Դոնալ Թրամպը, գործարար Լես Վեքսները, Նոբելյան մրցանակի բազմաթիվ դափնեկիրները: Որոշ ժամանակ նա դպրոցում ֆիզիկա է դասավանդել, իսկ հետո սեփական ֆինանսական ընկերությունն էր հիմնադրել և որպես գործարար մեծ հաջողությունների հասել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր