2904 դիտում
22:59 10-08-2019
Ալեն Դելոնի դուստրը պատմել է կաթվածից հետո հոր առողջական վիճակի մասին
Ալեն Դելոնի դուստրը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն և անհանգստանում են մեծանուն դերասանի առողջության համար: Անուշկան գրել է, որ այժմ Դելոնը գտնվում է շվեյցարական հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո:
Անուշկան հայտնել է, որ հայրը կաթված է ստացել, որը նաև սուր հեմատոմիկ բարդություններ է առաջացրել: Բժիշկնեը դա ախտորոշել են արյան զեղում և արյան կուտակում ներգանգային տարածքում: Լինում են դեպքեր, երբ դա հանգեցնում է ուղեղի աշխատանքի խախտմանը:
«Իմ հայրիկի բախտը շատ է բերել և այժմ ամեն ինչ բարեհաջող է ընթանում: Եվ դա պատահական չէ, քանի որ հայրս իր բնավորությամբ՝ մարդ-հաղթող է», ասել է դուստրը:
Նմանատիպ նյութեր
3494 դիտում
15:38 02-08-2015
Ռումինիայում ավիավթարից հետո ողջ մնացած օդաչուն մահացել է սրտի կաթվածից
14697 դիտում
12:02 13-01-2015
Նոր մանրամասներ՝ Գյումրիում դաժան ոճրագործությունից հետո ողջ մնացած 6 ամսական տղայի առողջական վիճակի մասին
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել