211652_close_icon
views-count35193 դիտում article-date 15:53 10-08-2019

Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ Գյումրիում հրդեհ է բռնկվել Porsche Cayenne-ում․ ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, օգոստոսի 10 արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումիրում։ Ժամը 01։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հնոցավան թաղամասի 3 շարքի 1-ին տանը կից ավտոտնակի մեջ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Պարզվել է, որ դեռևս անհայտ պայմաններում, հրդեհի հետևանքով այրվել է 49-ամյա Խաչատուր Պ․-ին պատկանող Porsche Cayenne մակնիշի 10 NP 999 համարանիշի ավտոմեքենան։ Փաստի առթիվ Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր