211652_close_icon
views-count1430 դիտում article-date 15:19 10-08-2019

Հյուսիսիային Կորեան փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն 5-րդ անգամ հրթիռային արձակումներ է իրականացրել: Այսօր փոքր հեռահարության 2 բալիստիկ հրթիռ է արձակվել, որոնք ընկել են Ճապոնական ծով, այս մասին հայտնում է հարավկորեական ռազմական գերատեսչությունը: Հաղորդում է [url=https://www.bbc.com/news/world-asia-49301767]BBC[/url]-ն։ Սեուլում այս արձակումները պայմանավորում են Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների հետ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը արգելում են Հյուսիսային Կորեային որևէ հրթիռային փորձարկում իրականացրել: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Փհենյանի հրթիռային արձակումները խոչընդոտ են հյուսիսկորեական միջուկային ծրագրի հարցով բանակցություններում: Հունիսի 30-ին նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել էր հանդիպել Կիմ Չեն Ունին Հարավային ու Հյուսիսային Կորեաների սահմանին՝ Ապառազմականացված գոտում, որից հետո երկու առաջնորդները հայտարարել էին, թե կշարունակեն բանակցությունները թերակղզու ապամիջուկայնացման ուղղությամբ: Շաբաթներ անց, սակայն, Փհենյանը զգուշացրել էր՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են հայտնվել վտանգի տակ, եթե Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները ետ չկանգնեն օգոստոսին կայանալիք համատեղ զորավարժություններից:

Նմանատիպ նյութեր