211652_close_icon
views-count1448 դիտում article-date 15:05 10-08-2019

Ռուսաստանում ակցիաներ են անցկացվում՝ ի աջակցություն արդար ընտրությունների

Ռուսաստանի տարբեր շրջաններում այսօր ցույցեր են անցկացվում՝ հաջակցություն արդար ընտրությունների: Արտոնված ցույցեր կկազմակերպվեն Մոսկվայում և Խաբարովսկում, մի շարք խոշոր քաղաքներում կանցկացվեն միանձնյա ակցիաներ։ Ուշադրության կենտրոնում է հատկապես Մոսկվայի հանրահավաքը, որին տարբեր գնահատականներով կարող է մասնակցել մինչև 100 հազար մարդ: Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթներ առաջ հրաժարվել է գրանցել մի խումբ ընդդիմադիրների թեկնածությունը սեպտեմբերի 8-ին անցկացվելիք Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում, ինչը բողոքի աննախադեպ ալիք է բարձրացրել։ Անկախ թեկնածուների գրանցման պահանջով Մոսկվայում անցած շաբաթներին բողոքի մարդաշատ ցույցեր են տեղի ունեցել, որոնք, սակայն, ավարտվել են հարյուրավոր ձերբակալություններով և ոստիկանական բիրտ ուժի գործադրմամբ մարդկանց ցրելով։

Նմանատիպ նյութեր