Ռուսաստանում այսուհետ ավելի հազվադեպ կհաշվեն Պուտինին վստահելու վարկանիշը
Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնը փոխել է քաղաքական գործիչների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշի հրապարակման ժամանակացույցը: Այսուհետ վարկանիշը կհրապարակվի ոչ թե ամեն շաբաթ, այլ ամիսը մեկ անգամ, հայտնում է meduza-ն:
Տեղեկացնենք, որ վերջին ամիսներին Վլադիմիր Պուտինի վարկանիշը կտրուկ նվազել է: Մայիսի վերջին գրանցվել է նրա՝ երբևէ ամենացածր վարկանիշը ռուսաստանցիների շրջանում: Հուլիսին այն կազմել է 30.4%: