211652_close_icon
views-count6711 դիտում article-date 14:00 10-08-2019

Հայաստանից դպրոցականները 5 մեդալ են նվաճել Աստղագիտության օլիմպիադայում

Հայաստանի Հանրապետության դպրոցականների թիմը 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ է նվաճել 2019թ. օգոստոսի 2-9-ը Հունգարիայի Կեստհեյ քաղաքում «Աստղագիտութուն» առարկայից տեղի ունեցած միջազգային 13-րդ օլիմպիադայում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: «Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 53 թիմ` 260 աշակերտով: Արծաթե մեդալ են նվաճել` Դավիթ Զոհրաբյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12 դասարան), Կարեն Բաղդասարյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան): Բրոզե մեդալի են արժանացել` Եվա Հունանյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան), Դավիթ Կիրակոսյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 11-րդ դասարան), Քրիստինե Գրիգորյանը (Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց, 12-րդ դասարան)»,- նշված է հաղորդագրությունում: Օլիմպիադայի ընթացքում անցկացվել է նաև 6-հոգանոց բազմազգ թիմերի մրցույթ, որի ժամանակ մեր աշակերտները հանդես են եկել տարբեր թիմերի կազմում: Այն թիմը, որտեղ հադես է եկել Քրիստինե Գրիգորյանը, գրավել է առաջին տեղը և մյուս թիմակիցների հետ արժանացել ոսկե մեդալի, իսկ Դավիթ Զոհրաբյանի թիմը գրավել է երկրորդ տեղը և նույն ձևաչափով արժանացել արծաթե մեդալի: «Աստղագիտություն» առարկայից դպրոցականների միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմը ղեկավարում են ատղագիտության օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի անդամներ Մարիետա Գյուլզադյանը (Բյուրականի աստղադիտարան) և Վարդգես Մամբրեյանը (ԵՊՀ): Յուրաքանչյուր երկրից օլիմպիադային կարող էր մասնակցել առավելագույնը 2 թիմ, յուրաքանչյուր թիմում՝ առավելագույնը 5 աշակերտ: 2018 թվականին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում տեղի ունեցած աստղագիտության օլիմպիադայում ՀՀ դպրոցականները նվաճել էին 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ, ինչպես նաև 2 գովասանագիր:

Նմանատիպ նյութեր