հիմնական կայք
Լրահոս

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Եմենում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Եմենում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Եմենում շարունակվող հակամարտության կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները: Հայտնում է ria.ru-ն:


Ավելի վաղ Al-Arabiya հեռուստաալիքը հայտնել էր, որ Եմենի Ադեն քաղաքում նախագահական պալատի անվտանգությունն ապահովող բրիգադի ճամբարում բախման ժամանակ մահացել է առնվազն 30 մարդ:

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Ադենում, այդ թվում և նախագահական պալատի և միջազգային օդանավակայանի մոտակայքում վերջին օրերին տեղի ունեցող բախումներով: Նա կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողություններն ու ապահովել միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանումը»,- ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:

Եմենում կառավարության և շիական «Անսար Ալլա» շարժման ներկայացուցիչերի միջև շարունակվում է 2014 թվականից:

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք