211652_close_icon
views-count3395 դիտում article-date 11:16 10-08-2019

«Քաղաքացիություն». Վրաստանի դպրոցներում նոր առարկա կուսուցանվի․ Aliq.ge

Վրաստանի ազգային ուսումնական ծրագրի և ուսումնական ռեսուրսների գնահատման բաժնի ղեկավար Մարիամ Չիքոբավայի հայտարարությամբ այս տարի VII դասարանում կավելանա «Քաղաքացիություն» նոր առարկան: Հաղորդում է [url=https://www.aliq.ge/khaghakhaciuthyun-vrastani-dprocnerum-nor-ararka-kusucanvi/]Aliq.ge[/url]-ն։ Նրա խոսքով հաջորդ տարվանից «Քաղաքացիություն» առարկան պարտադիր կլինի նաև VIII դասարանի աշակերտների համար: «Քաղաքացիական կրթությունը մինչև հիմա դասավանդվում էր IX-X դասարաններում, իսկ այս տարի կսկսվի VII դասարանից և կշարունակվի VIII և IX դասարաններում նույնպես: Այսպիսով կստեղծվի մի շրջափուլ, որը կմեկնարկի 3-րդ դասարանից՝ «Ես և հասարակությունը» առարկայով, կշարունակվի V-VI դասարաններում «Մեր Վրաստան» առարկայով և արդեն VII դասարանում որպես անկախ առարկա մտցվում է «Քաղաքացիությունը»: Կարող ենք ասել, որ Քաղաքացիական կրթություն առարկան ծածկում է սկսնակ և բազային մակարդակները»,- հայտարարել է Չիքոբավան: Նրա խոսքով, նոր առարկայի շրջանակներում աշակերտները կանցնեն 5 առարկա՝ թեմը, որտեղ ապրում ենք, դպրոցական միջավայր/դպրոցական հասարակություն, առողջ ապրելակերպ, շրջակա միջավայրի և մշակութային ժառանգության պաշտպանություն, ինչպես նաև տնտեսական հարաբերությունները թեմում:

Նմանատիպ նյութեր