հիմնական կայք
Լրահոս

Իսիկ Կուլում տենոր Գոռ Արսենյանը կատարել է Սայաթ Նովայի ստեղծագործությունից. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իսիկ Կուլում տենոր Գոռ Արսենյանը կատարել է Սայաթ Նովայի ստեղծագործությունից. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Իսիկ Կուլի երաժշտական փառատոնում ներկաներին հիացրեց մեր հայրենակից, տենոր Գոռ Արսենյանը, որը կատարեց նաև հայկական ստեղծագործություն»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Ղրղզստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեսանյութ է հրապարակել:


Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսված մշակութային ծրագրին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություների ղեկավարների և ԵԱՏՀ նախագահի հետ միասին ներկա է գտնվել «Tengri 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք