հիմնական կայք
Լրահոս

Վլադիմիր Զելենսկին շուտով կայցելի Սպիտակ տուն. Դոնալդ Թրամփ

Վլադիմիր Զելենսկին շուտով կայցելի Սպիտակ տուն. Դոնալդ Թրամփ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկին շուտով կայցելի Սպիտակ տուն, հաղորդում է tass.ru-ն:


«Նա կհրավիրվի Սպիտակ տուն: Մենք անհամբերությամբ ենք սպասում այդ հանդիպմանը: Նա արդեն հրավիրվել է Սպիտակ տուն, և նա ցանկանում է գալ:

Եվ ես կարծում եմ, որ նա կգա»,- հայտարարել է Թրամփը:

«Նա [Զելենսկին] շատ խելամիտ տղա է … Կարծում եմ, որ նա կժամանի [ԱՄՆ մայրաքաղաք] շատ շուտով»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Միևնույն ժամանակ, նա նաև վստահություն է հայտնել, որ Զելենսկին իսկապես մտադիր է միջոցներ ձեռնարկել Դոնբասում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, ինչպես նաև Ռուսաստանի հետ համաձայնության գալ այդ հարցի շուրջ: «Կարծում եմ, նա գործարք կկնքի նախագահ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը:

Տեսանյութ



© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք