հիմնական կայք
Լրահոս

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 91-ամյա ուղևորուհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 91-ամյա ուղևորուհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Վոլոդյա Մաթևոսյանի որոշմամբ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է այսօր՝ օգոստոսի 9-ին, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ՝ 91-ամյա Արուսյակ Ա-ի մահվան փաստով։

Օգոստոսի 5-ին, ժամը 20։30-ի սահմաններում Ծովինար գյուղի բնակիչ՝ 54-ամյա Աշոտ Ա-ն իր վարած ГАЗ 3110 մակնիշի 33 PO 924 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53 կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Վթարի հետևանքով ուղևոր Արուսյակ Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Մարտունու բժշկական կենտրոն։

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հետաքննիչի կողմից այսօր հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք