211652_close_icon
views-count20376 դիտում article-date 20:18 09-08-2019

Հրշեջ-փրկարարներն ու գյուղացիները մի քանի ժամ պայքարեցին Ջուջևան գյուղի բնակիչներից մեկի՝ խոշոր անասնակերի կրակի մարման դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ 6 ժամից ավելի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջները գյուղացիների հետ համատեղ Ջուջևան գյուղում պայքարել են դեռևս անհայտ պայմաններում գյուղի բնակիչներից մեկին պատկանող խոտի հակերի կրակի տարածման դեմ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներն ու գյուղացիները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մի քանի ժամ հետո կարողացել են մարել կրակը, քանի որ խոտն ամբողջովին չոր է եղել և այն տանտերը պետք է օգտագործեր ձմռանը՝ որպես անասնակեր։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիրներն ասում էին. «Վստահ ենք, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն օգնության ձեռք կմեկնի տուժած ընտանիքին, քանի որ նրանք գտնվում են սոցիալապես անապահով վիճակում և այդ անասնակերով պետք է կերակրեին ձմռանը իրենց անասուններին»։ [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 110+
110+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր