211652_close_icon
views-count4462 դիտում article-date 19:15 09-08-2019

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Սյունիքի մարզում ականազերծման աշխատանքներ է իրականացնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ը Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ և Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրերում ականազերծման աշխատանքներ է իրականացնում։ Դավիթ Բեկ բնակավայրում ականազերծման աշխատանքներն ընթանում են «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» հետ համատեղ։ Շուրջ 16 հազար քառակուսի մետր տարածքի ականազերծում է նախատեսվում։ Այս պահի դրությամբ հայտնաբերվել են 1 հատ F 1 նռնակ, 1 հատ OZM 72 ական, 1 հատ 73mm oc արկ։ Կոռնիձոր բնակավայրում իրականացվում են մարտական գործողությունների տարածքի մաքրման աշխատանքներ։ Ըստ ՀԱՓԿ ՊՈԱԿ պլան-առաջադրանքի՝ «Հալո Թրաստ» կազմակերպության կողմից նախատեսվում է մաքրել շուրջ 30 հազար քառակուսի մետր տարածք։ Աշխատանքների ժամանակ օգտագործվում են ԱՄՆ Պետդեպի կողմից Հայաստանին տրամադրված հանդերձանքն ու սարքավորումները։ Այս մասին տեղեկանում ենք «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի գծով մասնագետ Նազելի Էլբակյանից։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր