3415 դիտում
18:58 09-08-2019
Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին և Սինգապուրի վարչապետին հրավիրել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունին հրավիրել է Երևան` մասնակցելու հոկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին: Այս մասին օգոստոսի 9-ին վարչապետը հայտնել է Ղրղզստանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի ընթացքում:
«Այս տարվա հուլիսի սկզբին պաշտոնական այցեր կատարեցի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն: Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր՝ մենք առանձնակի ուշադրություն ենք դարձրել այս երկու երկրների հետ մեր կազմակերպության համագործակցության հարցերին: Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և, մասնավորապես, ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը: Ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն առ այն, որ բանակցային գործընթացը ժամանակին ավարտելու և համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու դեպքում Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում կստորագրվի այդ համաձայնագիրը: Այս հարցում ես ստացա մեր բոլոր երկրների ղեկավարների համաձայնությունը»,- նշել է վարչապետը:
Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետություններին ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը խնդրել է հնարավորինս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի հոկտեմբերի 1-ին Երևանում այն հաջողությամբ ստորագրվի:
Վարչապետը հայտնել է նաև, որ Երևան է հրավիրել նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:
«ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան ես հրավիրել եմ նաև Իրանի նախագահին՝ մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին»,- հավելել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, կանցկացվի միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով:
Նմանատիպ նյութեր
1675 դիտում
13:44 29-09-2019
Հայաստանը համախոհ ու գործընկեր է Սինգապուրի համար ԵԱՏՄ-ում. Սինգապուրի վարչապետ
4376 դիտում
11:00 24-01-2018
Սինգապուրի զարգացման ուղին լավ օրինակ է մեզ համար. ՀՀ վարչապետը Դավոսում հանդիպել է Սինգապուրի փոխվարչապետի հետ
Այս բաժնից
547 դիտում
17:47 26-04-2024
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
643 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է