1098 դիտում
16:49 09-08-2019
Ցուցարարները բողոքի նստացույց են սկսել Հոնկոնգի օդանավակայանում
Օգոստոսի 9-ին սև շապիկներով հարյուրավոր հակակառավարական ցուցարարներ նստացույց են սկսել Հոնկոնգի միջազգային օդանավակայանի ժամանման սրահում: Ցույցը նախատեսված է շարունակել 3 օր: Այս մասին հայտնել և տեղի հեռուստատեսությունը:
Հավաքվածները վանկարկում են կարգախոսներ և ուղևորներին բաժանում թռուցիկներ Հոնկոնգի ճգնաժամային իրադրության մասին տեղեկատվությամբ: Մասնակիցները խոստացել են վանդալիզմի ակտեր չկատարել, չխախտել օդանավակայանի աշխատանքը և չփորձել ներթափանցել արգելված գոտիներ, ինչը հետևում է Telegram-ալիքում նրաց նամակագրությունից, որը հատուկ ստեղծվել է միջոցառման համակարգման համար:
Երկու ամիս առաջ այստեղ զանգվածային ցույցեր սկսվեցին տեղական իշխանությունների կողմից նախաձեռնված օրինագծի դեմ, որով նախատեսվում է Չինաստանի օրենեքների խախտման մեջ մեղադրվող անձանց Չինաստանին արտահանձնելու մեխանիզմը: Հասարակության ճնշման ներքո տեղի վարչակազմի ղեկավար Քերրի Լամն օրինագիծը հանել է օրակարգից, բայց դա չի կանգնեցրել հակակառավարական բողոքների ալիքը:
Նմանատիպ նյութեր
3802 դիտում
23:43 27-08-2017
Հոնկոնգի օդանավակայանում 300 չվերթներ չեղարկվել են «Պակհար» թայֆունի պատճառով
5267 դիտում
20:04 19-06-2015
Ազատության հրապարակում ցուցարարները նստացույց սկսեցին
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել