211652_close_icon
views-count1430 դիտում article-date 15:57 09-08-2019

Մոսկվայում չարտոնված ցույցի մասին տեղեկատվության հրապարակման համար ԱՄՆ դեսպանատան խորհրդականը հրավիրվել է ՌԴ ԱԳՆ

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան խորհրդական-պատվիրակ Թիմ Ռիչարդսոնը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Մոսկվայում չարտոնված ցույցի մասին տեղեկատվության հրապարակման պատճառով, գրում է [url=https://ria.ru/20190809/1557336881.html?fbclid=IwAR1i2WiAdU-Zuw5uTomwB2Uuqo2n0j-RPh37RfUMHXug9jxBAoboxec0PJ8]ria.ru[/url]-ն՝ գերատեսչությանը հղումով: Ավելի վաղ դիվանագիտական առաքելության կայքում և Պետդեպարտամենտի հյուպատոսական հարցերի վարչության թվիթերյան էջում հրապարակվել էր օգոստոսի 3-ին մայրաքաղաքում չհամաձայնեցված հանրահավաքի անցկացման սխեման և կոչ էր արվել խուսափել երթից: ԱԳՆ-ում դա գնահատել են որպես չարտոնված ցույցի մասնակցելու օգտին քարոզչություն և Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու փորձ: Հիշեցենք, որ հուլիսի 14-ին, հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին Մոսկվայում տեղի են ունեցել ազատ ընտրությունների պահանջով բողոքի ցույցեր: Մասնակիցները պահանջել են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցում:

Նմանատիպ նյութեր