211652_close_icon
views-count2942 դիտում article-date 15:44 09-08-2019

Գտնվել են Կասպից ծովն ընկած ադրբեջանական ՄԻԳ-29 կործանիչի որոշ մասեր

Գտնվել են ադրբեջանական օդուժին պատկանող կործանված ՄԻԳ-29 կործանիչի առանձին մասեր: Այն ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում վթարվել էր և ընկել Կասպից ծովը: Հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ իրականացված միջոցառումների արդյունքում օդանավի որոշ հատվածներ դուրս են բերվել ջրից: Ըստ տեղեկությունների՝ կործանիչի հայտնաբերման աշխատանքների մեջ ներգրավված են եղել նաև թուրք մասնագետներ: Կործանիչի օդաչուն է եղել փոխգնդապետ Ռեշադ Աթաքիշիևը, որի ճակատագիրն անհայտ է: [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/25/1130831/]Հիշեցնենք[/url], որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-29 ինքնաթիռը հուլիսի 24-ի երեկոյան ուսումնամարզական թռիչք իրականացնելու ընթացքում հանկարծ անհետացել էր ռադարներից: Այն վթարի էր ենթարկվել և ընկել Կասպից ծովը: [url=https://shamshyan.com/hy/article/2019/07/27/1131052/]Հիշեցնենք նաև[/url], որ վարկած կար, ըստ որի չի բացառվում, որ հուլիսի 24-ի երեկոյան կորած ադրբեջանական Միգ-29 ռազմական օդանավը կարող է կործանված լինել ռուսական կողմից Ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի կիրառման արդյունքում: Այս մասին ադրբեջանական Թուրան գործակալությանն ասել է ռազմական աղբյուրը: Ըստ տեղեկությունների, կործանիչը ընկել է ծովը ռուս-ադրբեջանական սահմանից 70 կմ հեռավորության վրա: Այս վարկածի օգտին է խոսում այն, որ Ռուսաստանի ՌԾՈՒ-ն զորավարժություններ է անում ՌԷՊ համակարգերի կիրառմամբ, տեղեկացնում է Թուրանը:

Նմանատիպ նյութեր