7501 դիտում
14:27 09-08-2019
Սեպտեմբերին առաջին դասարանցիները նոր համակարգիչներ կստանան. Միխեիլ Բատիաշվիլի
Վրաստանի Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հայտարարությամբ, սեպտեմբերից առաջին դասարանցիներին կտրվեն նոր համակարգիչներ, որոնք ավելի մեծ հնարավորություններ կունենան: Հաղորդում են վրացական լրատվամիջոցները։
Նախարարի խոսքով՝ երկրի մասշտաբով շուրջ 400 դպրոց կունենա համացանց, այս գործընթացը շարունակական կլինի:
«Սեպտեմբերից դպրոցներին կտրվեն նոր նոթբուքեր, որոնք կունենան գրեթե նույն հնարավորությունները, ինչ լիարժեք համակարգիչները: Աշակերտներին սեպտեմբերից նորություններ կառաջարկենք: Առաջինը, որ պետք է բարելավենք, դա տեխնիկական պարամետրերն են: Երեխաները ապահովված կլինեն այնպիսի նոթբուքերով, որոնք կբավարարեն բոլոր անհրաժեշտությունները»,- հայտարարել է Բատիաշվիլին՝ հավելելով, որ մինչև տարվա վերջ Թբիլիսիի և շրջանների շուրջ 400 դպրոցներում պետք է լինի Wi-Fi:
«Իմ առաջին համակարգիչը» պետական ծրագիրը Վրաստանում սկսվեց 2010-ին։ Այնուհետև նոթբուքեր ստացան ընդամենը մի քանի դպրոց, և 2011 թվականից ի վեր դրանք հայտնվեցին յուրաքանչյուր առաջին դասարանցու սեղանի վրա:
Նոթբուքերը բեռնված են տարբեր ուսումնական ծրագրերով՝ վրացերեն և օտար լեզուներ, մաթեմատիկա և տրամաբանություն, դպրոցական և արտադպրոցական ձեռնարկներ, ուսումնական և կրթական խաղեր:
Նմանատիպ նյութեր
152363 դիտում
09:01 22-05-2020
Առաջին դասարանցիները հերթով կգնան դպրոց. բարձր դասարանցիները կսովորեն հեռավար․ «Ժամանակ»
1974 դիտում
14:31 07-11-2019
77 լավագույն ուսուցիչներ, դաստիարակներ համակարգիչներ կստանան որպես խրախուսում
Այս բաժնից
475 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1054 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը