211652_close_icon
views-count1045 դիտում article-date 11:35 09-08-2019

ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի տեղակալը նույնպես կլքի պաշտոնը

ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի տեղակալ Սյու Գորդոնը մտադիր է պաշտոնը լքել օգոստոսի 15-ին՝ հետևելով գերատեսչության ղեկավար Դենիել Քոութսի օրինակին: Այս մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Սյուն հայտարարել է, որ կհեռանա օգոստոսի 15-ին, ինչը համընկնում է Դեն Քոութսի պաշտոնաթողության հետ»,- գրառում է կատարել ԱՄՆ նախագահը: Թրամփը նշել է նաև, որ Սյու Գորդոնը հիանալի մասնագետ է, և որ մեծ ակնածանք է տածում վերջինիս հանդեպ: Ավելի ուշ Թրամփը նշել է, որ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնակատար կնշանակվի Ջոզեֆ Մագուայրը՝ ներկայիս Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարը:

Նմանատիպ նյութեր