2595 դիտում
14:14 09-08-2019
«Ֆեյսբուքը» պատրաստ է 3-ական մլն դոլար վճարելու մեդիային սոցցանցում նորությունների հրապարակման համար
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցն ԱՄՆ-ի խոշորագույն զանգվածային լրատվամիջոցներին երեքական միլիոն դոլար է առաջարկել կայքի հատուկ ներդիրում իրենց կոնտենտի զետեղման համար: Այդ մասին հայտնել է [url=https://www.wsj.com/articles/facebook-offers-news-outlets-millions-of-dollars-a-year-to-license-content-11565294575?mod=searchresults&page=1&pos=5]The Wall Street Journal[/url]-ը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նրանց տվյալներով՝ նման առաջարկություններ են արդեն ստացել այնպիսի հրատարակություններ, ինչպիսիք են ABCNews-ը, Dow Jones-ը, Washington Post-ը և Bloomberg-ը:
Դա կապված է աշնանը կայքում նորություններին նվիրված նոր բաժին գործարկելու սոցիալական ցանցի պլանների հետ: Նորությունների կոնտենտի օգտագործման պայմանագիրը վավերական կլինի երեք տարի:
Նշվում է, որ գործակալությունները կկարողանան իրենք ընտրել տեղեկատվության մատուցման ձևը՝ «Ֆեյսբուք»-ում թողնել սոսկ վերնագիրը կամ ամբողությամբ զետեղել նյութը:
Նմանատիպ նյութեր
11809 դիտում
23:14 11-02-2016
Մկրտիչ Արզումանյանի նոր կերպարները պայթեցրել են «ՖԵՅՍԲՈՒՔԸ». Interlur.com
Այս բաժնից
346 դիտում
19:50 27-03-2024
ԱՄՆ-ն բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ Ուկրաինայի համար պայթուցիկ նյութեր գնելու շուրջ
415 դիտում
19:38 27-03-2024
Ֆրանսիան Հաիթիից հետ է կանչել իր ավելի քան 170 քաղաքացիներին
391 դիտում
18:00 27-03-2024
Թուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը