211652_close_icon
views-count2191 դիտում article-date 09:14 09-08-2019

Թրամփը Ֆրանսիային կոչ է արել չմիջամտել ԱՄՆ-Իրան հարաբերություններին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթեր»-ի էջում Ֆրանսիային կոչ է արել չմիջամտել Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը՝ նրան «հակասական ազդանշաններ» հղելով։ ԱՄՆ նախագահն արձագանքել է հուլիսին Ֆրանսիայի և Իրանի առաջնորդներ Էմանուել Մակրոնի և Հասան Ռուհանիի հեռախոսային բանակցությունների մասին չհաստատված տեղեկությանը։ «Իրանը ֆինանսական լուրջ խնդիրներ ունի։ Նա հուսահատորեն ցանկանում է խոսել ԱՄՆ-ի հետ, բայց նրան հակասական ազդանշաններ են հղում բոլորը, որոնք հավակնում են ներկայացնել մեզ, ներառյալ՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը»,- գրել է Թրամփը։ Նա հիշեցրել է, որ ոչ ոք չի կարող ներկայացնել ԱՄՆ-ն բացի այդ երկրից։ «Ես գիտեմ, որ Էմանուել Մակրոնը լավ մտադրություններ ունի՝ ինչպես մյուս բոլորը, բայց ոչ ոք չի կարող խոսել Միացյալ Նահանգների փոխարեն բացի Միացյալ Նահանգներից։ Ոչ ոք լիազորված չէ որևէ կերպ ներկայացնել մեզ»,- ընդգծել է Թրամփը։

Նմանատիպ նյութեր