211652_close_icon
views-count2052 դիտում article-date 22:27 08-08-2019

Գիտնականները Հավայան կղզիների Կիլաուեա հրաբխի աղետալի ժայթքում են կանխատեսում

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ Հավայան կղզիների Կիլաուեա հրաբուխը աղետալի ժայթքում է ունենալու։ Այդ մասին հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով Live Science-ին: Երկրաբանական ծառայության տեղեկություններով՝ խառնարանի ստորին հատվածում ջրի կրիտիկական զանգված է հավաքվում, որը հոսում է ժայռերի ճեղքերից: Ներկա պահին խառնարանում ձևավորվել է 3 լճակ, որոնք պետք է ինչ-որ պահի միավորվեն լճում: Երբ հրաբուխը սկսում է ժայթքել, շիկացած լավան լճի ջուրը գոլորշու կվերածի, ինչը պայթյունի կհանգեցնի: Այդուհանդերձ, գիտնականների կարծիքով, պայթյունը պետք չէ սպասել մոտ ապագայում:

Նմանատիպ նյութեր