211652_close_icon
views-count39754 դիտում article-date 19:46 08-08-2019

Արտակարգ դեպք Երևանում. դարն ապրած հաստաբուն ծառն արմատից պոկվել ու տապալվել է՝ կոտրելով «Տաշիր պիցցա»-ի ապակին և մասամբ վնասելով կայանված Nissan-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կիևյան 1 հասցեում գտնվող «Տաշիր պիցցա»-ի հարևանությամբ դարն ապրած հաստաբուն ծառն արմատից պոկվել և տապալվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընկնելու արդյունքում մասամբ վնասվել է «Տաշիր պիցցա»-ի դիմաց կայանված Nissan Tiida մակնիշի 96 MF 966 համարանիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և դեպքի մասին տեղեկությունը փոխանցել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ծառի տապալման հետևանքով կոտրվել է նաև «Տաշիր պիցցա»-ի հսկայական ապակին՝ փշրվելով ու լցվելով շենքի ներսը։ Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր