211652_close_icon
views-count1361 դիտում article-date 21:56 08-08-2019

Արդարադատության նախարարությունը կարող է ապավինել Իտալիայի լիակատար աջակցությանը

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն օգոստոսի 8-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին՝ նախարարը նշել է, որ տեղեկացված է Հայաստանի և Իտալիայի միջև արդարադատության ոլորտում առկա արդյունավետ համագործակցության մասին և իր պատրաստակամությունն է հայտնել նպաստելու փոխգործակցության զարգացմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, շնորհավորել Ռուստամ Բադասյանին բարեփոխումների փուլում գտնվող Հայաստանի արդարադատության նախարարի պատասխանատու պաշտոնը զբաղեցնելու համար և նշել, որ նախարարությունը կարող է ապավինել Իտալիայի լիակատար աջակցությանը: Այդ համատեքստում դեսպան Վինչենցո դել Մոնակոն հաջողելու գրավական է համարել արդյունավետ համագործակցությունը լավագույն փորձն ունեցող երկրների հետ: Հանդիպման ընթացքում նախարար Բադասյանն անդրադարձել է հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերից առանձնացնելով կոռուպցիայի կանխարգելմանն ու կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև Հակակոռուպցիոն նոր դատարանի ստեղծումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր