211652_close_icon
views-count1674 դիտում article-date 16:59 08-08-2019

Նորայր Հախոյանը դուրս է եկել Թբիլիսիի մրցաշարի եզրափակիչ

55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Նորայր Հախոյանը դուրս է եկել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող Բալավաձեի և Կարտոզիայի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարի եզրափակիչ: Հախոյանը ոսկե մեդալի համար կպայքարի իրանցի ըմբիշի հետ: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալի համար կպայքարի նաև Ռուդիկ Մկրտչյանը, որը պարտվել էր հենց Նորայր Հախոյանին: Բրոնզե մեդալի համար կպայքարի նաև 72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը: Մրցաշարի հաղթողը և մեդալակիրները կպարգևատրվեն համապատասխանաբար՝ 1000, 800 և 500-ական դոլարով: Լուսանկարը՝ ըմբիշի անձնական արխիվից:

Նմանատիպ նյութեր