211652_close_icon
views-count2762 դիտում article-date 16:45 08-08-2019

Բաթումիում տեղադրվել է ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանի հուշատախտակը․ Aliq.ge

Բաթումիի կենտրոնական՝ Ռուսթավելի փողոցում տեղադրվել է բաթումահայ հայտնի ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանի հուշատախտակը: Գրում է [url=https://www.aliq.ge/bathumium-teghadrvel-e-bogdan-kirakosyani-hushataxtakeh/]Aliq.ge[/url]-ն։ Բոգդան Կիրակոսյանը նախագծել է Բաթումիի ամառային թատրոնը, որ գտնվում է հայտնի բուլվարում, նաև համահեղինակն է կոլոնադաների, որ համարվում են ծովափնյա քաղաքի խորհրդանիշերից: Բոգդան Կիրակոսյանը 24 կարևոր շինությունների հեղինակ է: «Բաթումահայերը հիշում են, որ 1958 թվականին, երբ հրաման է տրվում՝ քաղաքը բարեկարգելու անվան տակ քանդել հայկական եկեղեցին, Բոգդան Կիրակոսյանը մեծ ներդրում է ունենում եկեղեցու շենքը պահպանելու գործում, սա շատ կարևոր է: Որպես Բաթումիի ինտելեգենցիայի ներկայացուցիչ, որպես հայ նա շատ էր սիրում մեր քաղաքը»,- [url=https://www.aliq.ge/bathumium-teghadrvel-e-bogdan-kirakosyani-hushataxtakeh/]Ալիքի[/url] հետ զրույցում ասաց Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Բոգդան Կիրակոսյանի ընկերները, գործընկերները, հարազատները կիսվեցին նրա հետ կապված հիշողություններով։ Ներկա ճարտարապետները նշեցին, որ քաղաքի համար կարևոր անուն է Բոգդան Կիրակոսյանը: Բաթումիի քաղաքապետ Լաշա Կոբախիձեն ասաց, որ Բոգդան Կիրակոսյանը Բաթումիի հպարտություններից մեկն է: Ռուսթավելի 7 հասցեում, ուր ապրել է հայտնի ճարտարապետը, հուշատախտակ տեղադրելը նրա ընտանիքի, համայնքի ու Բաթումիի քաղաքապետարանի նախաձեռնությունն էր, բացմանը ներկա էին նաև նրա ընտանիքի անդամները, երկու աղջիկները:

Նմանատիպ նյութեր