211652_close_icon
views-count4667 դիտում article-date 13:37 08-08-2019

Վերին Լարսի անցակետում դարձյալ խցանում է. ճանապարհը դժվարանցանելի կլինի մինչև շաբաթվա վերջ

Վերին Լարսի հսկիչ անցակետում ավտոմեքենաների մեծ հերթ է գոյացել՝ Վրաստանի տարածքում իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով: Այս մասին [url=http://sktu.customs.ru/news/document/197781]հաղորդում է[/url] Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։ Վերջին օրերի ընթացքում ժամանել է ընդամենը 73 բեռնատար, այն դեպքում, երբ միջինը ժամանում են 250-ից 400 բեռնատարներ: Ռուսաստան-Վրաստան սահմանին շուրջ 500 տրանսպորտային միջոց հայտնվել է խցանման մեջ: Ռուսաստանից սահմանը հատող մեքենաները չեզոք տարածքում հայտնվում են խցանման մեջ, քանի որ նորոգումներ են իրականացվում Վրաստանում ճանապարհի մի հատվածի վրա: Հաղորդագրության մեջ նշվում է, որ անցակետի բարձր ծանրաբեռնվածության պատճառն այն է, որ ամառային հանգստի սեզոնն այս շրջանում համընկնում է ներմուծվող միրգ- բանջարեղենի ներմուծման հետ: Կազբեգի-Վերին Լարս անցակետի (Ռուսաստանի հետ վրացական սահմանի) ուղղությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումները կվերացվեն օգոստոսի 7-9-ը, ասվում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի կայքում: Վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Ռազմավիրական մայրուղի) միջազգային մայրուղու 94-րդ հատվածում գտնվող թունելում: Մինչև օգոստոսի 9-ը՝ ամեն օր՝ ժամը 08: 00-ից 17: 00-ն, արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների տեղաշարժը: Հսկիչ անցակետը գործում է շուրջօրյա:

Նմանատիպ նյութեր