211652_close_icon
views-count2689 դիտում article-date 13:11 08-08-2019

Վրաստանում հարգանքի տուրք են մատուցում 2008-ի վրաց-ռուսական պատերազմի զոհերի հիշատակին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն և խորհրդարանի ղեկավար Արչիլ Տալակվաձեն օգոստոսի 8-ին այցելել են Թբիլիսիի արվարձանի Մուխաթգվերդի եղբայրական գերեզմանատուն և ծաղիկներ դրել 2008 թվականի օգոստոսյան իրադարձությունների ժամանակ զոհված զինվորների շիրիմներին: Այս մասին հայտնում է վրացական կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը: «Այս օրը մեծ ցավ, անբուժելի վերք է մեզ համար: Ես խոնարհվում եմ մեր հերոսների հիշատակի առջև»,-ասել է Բախտաձեն: Զոհված զինվորների հիշատակը հարգել են նաև արտաքին գործերի, պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարները, վրացական կառավարության այլ անդամներ: Լույս օգոստոսի 8-ի գիշերվանից վարչապետի կարգադրությամբ օգոստոսյան իրադարձությունների 11-րդ տարելիցի կապակցությամբ խոնարհված են կառավարության վարչակազմի շենքի, նախագահական պալատի, խորհրդարանի և վարչական այլ շենքերի դրոշները: Վրացական կողմի տվյալներով՝ 2008 թվականի զինված հակամարտության հետեւանքով զոհվել է 407 մարդ, այդ թվում՝ 169 զինծառայող, ՆԳ նախարարության 14 աշխատակից, 224 քաղաքացիական անձ, վիրավորվել է ավելի քան 1․700 մարդ:

Նմանատիպ նյութեր