հիմնական կայք
Լրահոս

Անկարան Ղրիմը երբեք Ռուսաստանի տարածք չի ճանաչի․ Էրդողան

Անկարան Ղրիմը երբեք Ռուսաստանի տարածք չի ճանաչի․ Էրդողան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ Անկարան Ղրիմը երբեք Ռուսաստանի տարածք չի ճանաչի։ Այսպիսի խոսք է հնչել ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ Հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։


Էրդողանը նաև հիշեցրել է, որ Թուրքիայում Ղրիմի թաթարներին հայրենակիցներ են համարում։ Նա առաջնահերթություն է համարել պատմական հայրենիքում՝ Ղրիմում նրանց ներկայությունը, ինչպես նաև նրանց ինքնության և մշակույթի պահպանումը, նրանց իրավունքների և ազատությունների պահպանումը։

Էրդողանը նաև կողմ է հանդես եկել Դոնբասի հակամարտության խաղաղ ու շուտափույթ կարգավորմանը։

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք