211652_close_icon
views-count2653 դիտում article-date 21:38 07-08-2019

Բաթումիում բացվել է ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանին նվիրված հուշատախտակ

Օգոստոսի 6-ին Բաթումի կենտրոնում՝ Ռուսթավելի փողոցում գտնվող տան պատին բացվեց հուշատախտակ՝ նվիրված բաթումահայ հանրահայտ ճարտարապետ, Աջարիայի ԻՀ վաստակավոր ճարտարապետ Բոգդան Կիրակոսյանին: Հուշատախտակի պատրաստումն ու տեղադրումն իրագործվել է ճարտարապետի ժառանգների ջանքերի և Բաթումի քաղաքապետարանի, Աջարիայի ճարտարապետների միության, հայկական համայնքային կառույցների աջակցության շնորհիվ: Բացման արարողությանը Բոգդան Կիրակոսյանի կյանքի և գործունեության մասին խոսքով հանդես եկան նրա դուստր Գայանե Կիրակոսյանը, Բաթումի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Աջարիայի ճարտարապետների միության նախագահ Ռեվազ Գոգիտիձեն, ՀԱԵ Աջարիայի և մերձակա տարածաշրջանի հոգևոր հովիվ Արարատ քահանա Գումբալյանը, «Մեր տունը Վրաստանն է» հայ-վրացական կազմակերպության նախագահ Սահակ Տալիթյանը, Աջարիայի հայերի միության վարչության անդամ Արթուր Հովհաննիսյանը: Տեղեկանք․ Բոգդան Կիրակոսյանը (1912թ. –1972թ.) խորը հետք է թողել Բաթումում՝ հեղինակելով մի շարք բարձր նշանակություն ունեցող ճարտարապետական շինություններ, այդ թվում՝ քաղաքի խորհրդանիշ հանդիսացող սյունաշարը:

Նմանատիպ նյութեր