211652_close_icon
views-count936 դիտում article-date 17:46 07-08-2019

Իրաքցի պատգամավորն առաջարկել Է խորհրդարանում կախել Սադամ Հուսեյնի դիմանկարը

Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչների խորհրդի պատգամավոր Քազիմ աս Սայադին առաջարկ է արել՝ դահլիճում, որտեղ տեղի են ունենում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի ընդհանուր նիստերը, կախել Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի դիմանկարը՝ որպես խրատ՝ այժմ գործող խորհրդարանականներին: Ինչպես հաղորդում է Tass-ը, այդ մասին հայտնել է Shafaaq News նորությունների պորտալը։ Աս Սայադիի կարծիքով՝ Ներկայացուցիչների խորհրդի գլխավոր դահլիճում պետք է կախվի լուսանկար, որտեղ Սադամ Հուսեյնը պատկերված է ձեռնաշղթաներով դատավարության ժամանակ: Պատգամավորը վստահ է, որ դա պետք է օրինակ և հիշեցում ծառայի Իրաքի բոլոր պետական պաշտոնյաների համար, որ իշխանությունը չի կարող բռնատիրվել և գտնվել մեկ մարդու ձեռքին: Գրավոր ուղերձում աս Սայադին նշել է, որ իր համոզմամբ, նախկին նախագահի այդ դիմանկարը պետք է կախվի ինչպես խորհրդարանում, այնպես էլ երկրի կառավարության շենքում:

Նմանատիպ նյութեր