հիմնական կայք
Լրահոս

ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկությունը, թե բեռնատար է այրվում, իրականությանը չի համապատասխանում. լրատվականի ղեկավարին ավելի շատ հետաքրքրում է նախարարի PR-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ԱԻՆ լրատվական ծառայության տեղեկությունը, թե բեռնատար է այրվում, իրականությանը չի համապատասխանում. լրատվականի ղեկավարին ավելի շատ հետաքրքրում է նախարարի PR-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Քիչ առաջ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկություն է տարածել, որ Տավուշի մարզում՝ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, բեռնատար ավտոմեքենա է այրվում։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Դեպքը տեղի է ունեցել Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան-Վրաստանի սահման ճանապարհահատվածում, որտեղ մի փոքրիկ կայծ է առաջացել Volvo մակնիշի 81 RF 800 համարանիշի ավտոմեքենայի անիվներից մեկի հատվածում, սակայն, մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, վարորդն ու քաղաքացիներն իրենց ուժերով մարել են այդ փոքրիկ կրակը։

Զարմանալի է, որ ԱԻՆ լրատվական ծառայության ղեկավար Էդմոն Զարգարյանն ավելի շատ զբաղված է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի PR-ով, քան իրականությունը ներկայացնող հաղորդագրություններ տարածելով։

ԱԻ նախարարի ներկայիս PR-չիկը ժամանակին լծվել էր Երևանի նախկին քաղաքպաետ, ժողովրդի կողմից այդպես էլ չընդունված Երվանդ Զախարյանի PR-ին։

Երևանի նախկին «տխրահռչակ» քաղաքապետ Երվանդ Զախարյանի նախկին PR-չիկ, այժմ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի PR-չիկ Էդմոն Զարգարյանն է


ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Օգոստոսի 7-ին, ժամը 16:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին այրվում է բեռնատար ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2019 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք