3982 դիտում
15:53 07-08-2019
Թբիլիսին հայտարարություն է տարածել վրաց-ռուսական պատերազմի 11-րդ տարելիցի կապակցությամբ
Վրաստանի արտգործնախարարությունը [url=http://www.mfa.gov.ge/News/sagareo-saqmeta-saministros-ganckhadeba-2008-c-(1).aspx]հայտարարություն[/url] է տարածել 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմի 11-րդ տարվա կապակցությամբ, ուր նշված է, որ ռազմական լայնածավալ ներխուժման արդյունքում Ռուսաստանն օկուպացրել է Վրաստանի անքակտելի երկու շրջանները՝ Աբխազիան ու Հարավային Օսիան:
«Ռազմական ագրեսիան 11 տարի առաջ իրականացվել է՝ ամբողջովին անտեսելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերը: Դա փորձ էր ուժի միջոցով փոխել ինքնիշխան պետության սահմանները, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համակարգին և եվրոպական անվտանգությանն ընդհանրապես», - հայտարարել է Վրաստանի արտգործնախարարությունը, նշելով, որ Ռուսաստանը մինչև հիմա չի կատարում Եվրամիության օժանդակությամբ 2008-ի օգոստոսի 12-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագրի դրույթները՝ շարունակելով խախտել միջազգային պարտավորությունները:
Նմանատիպ նյութեր
7165 դիտում
19:52 07-08-2018
Եվրամիությունը հայտարարություն է տարածել վրաց-ռուսական պատերազմի 10-ամյակի կապակցությամբ
4477 դիտում
18:21 05-08-2018
Լիտվան ձեզ հետ է, Վրաստան․ Լինկևիչյուսը ուղերձ է հղել վրաց-ռուսական պատերազմի տասնամյակի կապակցությամբ
Այս բաժնից
409 դիտում
20:27 27-03-2024
ՌԴ-ն իր դիվանագիտական խոսույթում չի օգտագործում «Զանգեզուրի միջանցք» տերմինը. Զախարովա
355 դիտում
19:50 27-03-2024
ԱՄՆ-ն բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ Ուկրաինայի համար պայթուցիկ նյութեր գնելու շուրջ
415 դիտում
19:38 27-03-2024
Ֆրանսիան Հաիթիից հետ է կանչել իր ավելի քան 170 քաղաքացիներին