211652_close_icon
views-count3145 դիտում article-date 11:14 07-08-2019

Գրենլանդիայում մեկ օրում 12.5 միլիարդ տոննա սառույց է հալվել ու լցվել օվկիանոսը

Գրենլանդիան ռեկորդային քանակությամբ սառույց է կորցրել ընթացիկ տարվա օգոստոսի 1-ին: Գիտնականների հաշվարկներով՝ հալված ջրի զանգվածը, որը լցվել է օվկիանոս, կազմել է ռեկորդային 12,5 միլիարդ տոննա սառույց: Այդ քանակությունը կարող էր Ֆլորիդայի ամբողջ տարածքը ծածկել երկուսանտիմետրանոց շերտով: Հաղորդում է [url=https://www.theatlantic.com/photo/2019/08/heatwave-greenland-photos/595591/]theatlantic.com[/url]-ը: Մասնագետների խոսքով՝ նման արագ հալում իրենք առաջին անգամ են տեսնում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում՝ սկսած 1950 թվականից, երբ գիտնականներն սկսեցին հետևել սառույցի զանգվածի տարեկան կորուստներին: 2012 թվականին հալումն ընդգրկել էր սառցե ծածկույթի մակերեսի 97 տոկոսը, սակայն այս անգամ Summit Station հետազոտական կայանը, որը գտնվում է Գրենլանդիայի ամենաբարձր կետում, գրանցել է օդի բարձր ջերմաստիճան՝ ռեկորդային ինչպես մեծությամբ, այնպես տևողությամբ: Ամբողջ 2019 թվականին արդեն հալվել է 248 միլարդ տոննա սառույց, ինչը մոտեցել է 2012 թվականի ռեկորդին (250 միլիարդ տոննա):

Նմանատիպ նյութեր