211652_close_icon
views-count4230 դիտում article-date 22:57 06-08-2019

«Թումո»-ի բացօթյա այգում անցկացվել է անվասայլակով բասկետբոլի միջազգային մրցաշար՝ «3*3» ձևաչափով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան օգոստոսի 2-ից 5-ը «Թումո»-ի բացօթյա այգում կազմակերպել և անցկացրել է անվասայլակով բասկետբոլի միջազգային մրցաշար՝ «3*3» ձևաչափով։ Մրցաշարին մասնակցել են 4 հայկական և 5 օտարերկրյա թիմեր՝ (Ռուսաստան, Բելառուս, Վրաստան, Քուվեյթ, Թայլանդ)։ Այս մրցաշարը հնարավորություն կտա բազմաթիվ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրվել հասարակություն, զբաղվել սպորտով և վարել առողջ ապրելակերպ՝ հետագայում Հայաստանը ներկայացնելով միջազգային մրցաշարերում։ Մրցաշարի նպատակն է անվասայլակով բասկետբոլի զարգացումը ՀՀ-ում, ինչպես նաև միջազգային անվասայլակով բասկետբոլի ասպարեզում ՀՀ վարկանիշի բարձրացումը։ Նախագծի գլխավոր հովանավորն է «IJEVAN GROUP»-ը: Մրցաշարին աջակցել են նաև Barry ընկերությունը, Դիլիջանի գարեջրի գործարանը, Hashtag sport-ը, Ապարան ջուրը, Մեգասպորտ խանութների ցանցը և Dine Sky ռեստորանը: Նշենք, որ Հայաստանի անվասայլակով բասկետբոլի ֆեդերացիան հիմնադրվել է 2019թ.-ի մարտին։ Նպատակն է՝ զարգացնել անվասայլակով բասկետբոլը ՀՀ-ում և Արցախում, ստեղծել թիմ, որը կմասնակցի Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններին, կներկայացնի Հայաստանը միջազգային հարթակներում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր