211652_close_icon
views-count72807 դիտում article-date 18:59 06-08-2019

Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. КамАЗ-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. 54-ամյա վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 54-ամյա Ռազմիկ Աբրահամյանը իր վարած КамАЗ 53212 մակնիշի 36 CՏ 261 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Կապան ավտոճանապարհի 281 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և վիճակում մի քանի մետր գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել Կապանի հրշեջ-փրկարարները, տեղում մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարինե Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ փրկարարները դին դուրս են բերել մեծ դժվարությամբ՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։ Օպերատիվորեն ժամանել են նաև Կապանի հիվանդանոցի բժիշկները, սակայն պարզվել է, որ վարորդը եղել է միայնակ։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+

Նմանատիպ նյութեր